ՄԵԿ ԹԻՄ

ՄԵԿ ՆՊԱՏԱԿ

Օգոստոսի 30, 2025

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

09:00 — Հանդիպում ավտոբուսների մոտ

09:30 — Մեկնում Երևանից

10:30 — Ժամանում Noy Land Resort

10:30 — Նախաճաշ

11:30 — Ծանոթացում, բրիֆինգ ծրագրերին՝ «ռեգատա-մրցում առագաստանավերով» և «Թռչող օդապարուկ» թիմբիլդինգի մեկնարկ

12:00 — Ռեգատա (առաջին խումբ) / «Թռչող օդապարուկ» (կառուցում)

13:30 — Ռեգատա (երկրորդ խումբ) / «Թռչող օդապարուկ» (Ձևավորում)

15:00 — Ճաշ

16:00 — Ռեգատա (երրորդ խումբ) / «Թռչող օդապարուկ» (մրցավազք)

17:30 — Ամփոփում / Մրցանակաբաշխություն

18:00 — Ընթրիք

18:30 — Երեկոյան Party

21:00 — Մեկնում Երևան

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐ

Նստեցման վայր

Ավտոբուսների վրա տեղադրված կլինի Ինեկոբանկի ցուցանակը։ Նստեցումը կիրականացվի անմիջապես Շահումյանի պուրակի մոտ՝ Հանրապետության հրապարակի կողմից։

Նոյ Լենդ հանգստի գոտի

Եթե որևէ պատճառով մոտենալու եք ձեր մեքենայով, ապա մեքենայի կայանման կետը հստակ նշված է քարտեզում։ Նշված հատվածից Ձեզ կուղեկցեն դեպի անհրաժեշտ կայանատեղի։

ԹԻՄԲԻԼԴԻՆԳԻ ՄԱՍԻՆ

«ՄԵԿ ԹԻՄ, ՄԵԿ ՆՊԱՏԱԿ» թիմբիլդինգը գալիս է ուժեղացնելու թիմային ոգին, համախմբվածությունը, և բոլորիս միավորելու մեկ նպատակի շուրջ։

«Ռեգատա» ծրագիր

«Ռեգատա»-ն թիմային առագաստանավային մրցույթ է, որը համատեղում է սպորտային ոգին և կորպորատիվ համագործակցությունը։
Մասնակիցները բաժանվում են նախօրոք համաձայնեցված խմբերի և յուրաքանչյուրը ստանում է առագաստանավ՝ պրոֆեսիոնալ նավավարի ուղեկցությամբ։ Նախքան մրցույթը՝ մասնակիցները անցնում են կարճ բրիֆինգ, որտեղ սովորում են նավի կառավարման հիմնական կանոնները, անվտանգության կանոնները և թիմային աշխատանքի սկզբունքները։

Ծանոթացում և բրիֆինգ ափին – մասնակիցները ծանոթանում են նավերի և կանոնների հետ։
Առաջին խումբ դուրս է գալիս ջուր՝ մրցելու։
Երկրորդ խումբ և ապա երրորդ խումբ նույնպես մասնակցում են առանձին փուլերով։

Յուրաքանչյուր խումբ փորձում է անցնել նշված ուղին հնարավորինս արագ և արդյունավետ։
Վերջում բոլոր թիմերը հավաքվում են ափին՝ ամփոփելու արդյունքները։

«Թռչող օդապարուկ» ծրագիր

Օդապարուկի պատրաստման և մրցավազքի թիմբիլդինգը համատեղում է ստեղծարարությունն ու զվարճանքը․ թիմերը պատրաստում ու ձևավորում են իրենց սեփական օդապարուկները, այնուհետև մասնակցում թռիչքի մրցավազքին։ Գործընթացը խթանում է համագործակցությունը, թիմային ոգին և ընկերական մթնոլորտ ստեղծում բոլորի համար։

Մասնակիցների անվտանգությունը ապահովվելու է Գեղարքունիքի մարզային ոստիկանության և կազմակերպիչների կողմից։ Միջոցառման վայրում տեղակայված են լինելու նաև առաջին բուժօգնության և հրշեջ մեքենաները։

ԴՐԵՍ ԿՈԴ

Կիսատաբատ կամ սպորտային տաբատ (կախված եղանակից)
T-shirt կամ լոնգսլիվ (կախված եղանակից)
Արևային ակնոց, գլխարկ
Բաճկոն / Տաք հագուստ
Արևապաշտպան քսուք
Փոխարինող հագուստ

Բոլոր կազմակերպչական հարցերի դեպքում կարող եք դիմել Անի Զաքինյանին ՝ +374 77 98 28 17